Կազմակերպության առաքելությունը
«Դեմետրա-էկո» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում են բնության պահպանությունն ու վերականգնումը, գյուղատնտեսության զարգացումը, կենսատեխնոլոգիական և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ստացման եղանակների կիրառման մշակույթի ձևավորումը, տարբեր ոլորտներում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների (այդ թվում` նորագույն և կենսատեխնոլոգիաների) կիրառումը:

Կազմակերպության գործունեության նպատակն է․

ա. կազմակերպել և իրականացնել ծրագրեր` ուղղված ՀՀ տարածաշրջանում տարբեր տիպի բնական և տեխնոգեն աղետներից հողային և բնական ռեսուրսների պաշտպանությանը, վերականգնմանն ու կանխարգելմանը` էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների (այդ թվում` նորագույն և կենսատեխնոլոգիաների) կիրառմամբ և բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ.

բ. վտանգված հողերի, հանքարդյունաբերական թափոններով աղտոտված և անտառահատված տարածքների կենսառեմեդիացիոն աշխատանքների կազմակերպումը.

գ. Կարմիր գրքում գտնվող վտանգված բույսերի և կենդանիների քանակի բնականոն վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

դ. թափոնների կառավարումը/վերամշակումը.

ե. էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի օգնությամբ նպաստել գյուղհամայնքների և ֆերմերական ընկերությունների զարգացմանը։
Հանրապետության մակարդակով գործող կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն

Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները
  • Բնապահպանություն և շրջակա միջավայր
Քարտեզ
Կոնտակտային տվյալներ
Ղեկավար:
Էլ․ փոստ: demeter.eco@gmail.com
Վայր: Ք․ Երևան
Հեռախոսահամար: demeter.eco@gmail.com